Բորսայում սակարկություններն իրականացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-17:00: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52 72 72 հեռախոսահամարով:
Գործառույթները
Բորսան իրականացնում է պետական գերատեսչությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների գրավատների և այլ ընկերությունների կողմից աճուրդային վաճառքի ներկայացրած ակտիվների, թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի, անշարժ ու շարժական գույքի աճուրդային վաճառք
Բորսայի կողմից առաջարկվող ծառայություններ
Մշակութային արժեքների, հնաոճ իրերի, ոսկերչական և այլ իրերի աճուրդային վաճառքների կազմակերպում, միջնորդական գործունեություն, ցուցահանդեսների կազմակերպում, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ, գույքի, բաժնեմասերի, հնաոճ իրերի գնահատում, մրցույթների (տենդերների) կազմակերպում